Ի՞նչ է իրականում կատարվում թիվ 109 մանկապարտեզում․ քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի արձագանքը

Ի՞նչ է իրականում կատարվում թիվ 109 մանկապարտեզում։ Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզի վերաբերյալ՝ նշելով, թե այն կրկին նորոգվում է։

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է՝ քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ արձանագրել էր խնդիրներ կատարված աշխատանքում։

  • Շինարարական ընկերությանը տրվել է հանձնարարական դրանք վերացնելու։
  • Աշխատանքները կատարվում են բացառապես ընկերության հաշվին, ոչ համայնքի բյուջեից։
  • Ընկերությունը պարտավորվել է դրանք ավարտել քաղաքապետարանի սահմանած ժամկետում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել