Արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ կան տեսակետներ, կոչեր և կարծիքներ, բայց դրանց հիմնավորվածությունը դեռ պետք է ստուգել։ Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միաժամանակ, ինչպես և սպասվում էր, նա կարծում է, որ առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում խոսել խաղաղության և պատերազմի միջև», – նշել է Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ իշխանությունները ամեն օր աշխատել են, աշխատում են և կաշխատեն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման և վավերացման ուղղությամբ։ «Խաղաղության հաստատումը պահանջում է ամենօրյա ջանքեր և այս աշխատանքը պետք է կատարեն բոլորը, այդ թվում՝ քաղաքացիները», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։