Երևանի քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, տեղի ունեցավ «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 անձանց վերաբերյալ քրեական գործի քննությունը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի հարցի քննարկմանը դիրքորոշում հայտնեց նաև Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա նշեց՝ Լիդյա Մանթաշյանն ապօրինի է պահվում կալանքի տակ, պետք է անհապաղ փոփոխել վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը․ «Եթե մենք վարույթով իջնենք և մրցույթ հայտարարենք, թե ամենաշատը ով կապ չունի այս քրեական գործի հետ, վստահ եմ՝ տիկին Մանթաշյանը կհաղթի։
Իմ պաշտպանյալ Արմենը Ալեքսանյանի առնչությունը ահաբեկչական գործողությունների նախապատրաստմանը ներկայացվել է այն դրվագով, որ նա ձվածեղ պատրաստելու տեսանյութ է հրապարակել, որը դրվել է մեղադրանքի հիմքում․ ախր, տիկին Մանթաշյանը դա էլ չի արել»։
Կոչուբաևի խոսքով՝ չկա պատշաճ ձևակերպված մեղադրանք, այս դատավարության շրջանակներում որևէ մեկն անելիք չունի․ «Ես գտնում եմ՝ կարելի էր առանց հարցը քննարկելու, առանց միջնորդությունների, բոլորին տուն ուղարկել։ Եթե մնանք դատավարական ընթացակարգերի համատեքստում, սա վիրավորում է մեր մասնագիտությունը, այս մեղադրանքի քննարկումը վիրավորում է մեր մասնագիտությունը։
Կնոջը կարելի՞ է կալանավորել, եթե ինքը թմրամոլ չի, խարդախ չի, մեղադրվում է քաղաքական ահաբեկչության մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում։