Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մասիս գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 2 դիպուկահար գնդացիր, «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, դատարկ փամփշտատուփ, փամփուշտների համար նախատեսված շղթա, 26 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ և այլ ռազմամաթերք։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել և ազատվել քրեական պատասխանատվությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել