Գազամատակարարման վթարային դադարեցում Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում

Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 20-ին ժամը 19։55-ից դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 11-րդ, 22-րդ, 24-րդ, 26-րդ, 28-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 36-րդ, 38-րդ փողոցների (մասնակի), 42-րդ, 44-րդ, 46-րդ, 48-րդ, 50-րդ փողոցների, 50-րդ փողոց-նրբանցքի, 20-րդ փողոցի, 20-րդ փողոց-նրբանցքի, 7-րդ, 9-րդ փողոցների առանձնատների, Ազատամարտիկների փողոցի (մասնակի), Էրեբունի փողոցի թիվ 25, 27, 29, 31, 33, 37 բազմաբնակարան շենքերի, Նոր Արեշ 11-րդ փողոցի թիվ 72 բազմաբնակարան շենքի գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո նշված հասցեների գազասպառողների գազամատակարարումը կվերականգնվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել