Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով ձերբակալվել է երկու անձ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա։ Iravaban.net-ին այս մասին հայտնեցին կոմիտեից։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Վարդանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել