Դատախազը դատարան է հանձնել ընտանիքի անդամներին 120 հա մակերեսով տարբեր նշանակության 45 հողամասեր օտարած և 556 հա մակերեսով հողամասեր վարձակալության տված Գոռավան համայնքի նախկին ղեկավար Արսեն Բազիկյանի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը: 1Lurer.am-ի հարցին ի պատասխան լուրը հաստատել են դատախազությունից:
Հիշեցնենք, որ Գոռավան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով հափշտակության կատարելու, խոշոր չափերով գույքային վնաս պաճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (65 դրվագ) և փողերի լվացման համար (6 դրվագ):