Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 16-ին, ժամը 14:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատար-րերը (մոտ 40 քմ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել