ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 15-ին՝ ժամը 21։21-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են BMW և HYUNDAI մակնիշների ավտոմեքենաները․ HYUNDAI մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։48-ին, մարվել՝ 22:05-ին: Այրվել է ավտոմեքենան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել