Մեծ աղմուկ է բարձրացրել հայաստանյան հյուրանոցային ծառայություն մատուցող անձանցից ոմանց հնարավոր գործունեությունը․ Զբոսաշրջության կոմիտե

Վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել հայաստանյան հյուրանոցային ծառայություն մատուցող անձանցից ոմանց հնարավոր գործունեությունը՝ կապված պահանջարկի մեծացմանը զուգահեռ ամրագրումների անհիմն չեղարկման և համանման ծառայություններ չառաջարկելու, օտարերկրյա զբոսաշրջիկներին անհարմարություն պատճառելու հետ: Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։

«Հորդորում ենք բոլոր զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ, պահպանել «Զբոսաշրջության մասին» օրենքի, ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 10-ի N 1613-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի N 76-Ն որոշումների պահանջները։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 10-ի N 1613-Ն որոշմամբ սահմանված է, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտի, հյուրանոցային ծառայության տեսակի, դրա որակի մասին, ինչպես նաև նշված որոշմամբ առցանց կամ այլ հարթակներով հրապարակման ենթակա այլ տեղեկությունները պետք է լինեն ճիշտ, ամբողջական և չպարունակեն անբարեխիղճ կամ սպառողին մոլորեցնող տեղեկություններ։

Գովազդում կամ հայտարարությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտի վերաբերյալ տեղեկությունների բովանդակության ամբողջականության կամ ճշտության համար պատասխանատվություն կրում է հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը։

Նույն որոշմամբ սահմանված է նաև, որ հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվություն է՝
• ամրագրումը չեղարկելու և գանձված գումարը վերադարձնելու պայմանները,
• բողոքներ ներկայացնելու ընթացակարգը։

Ուրախ կլինենք, եթե ձեր գործունեությամբ աջակցեք Հայաստանը՝ որպես ամբողջ տարվա ընթացքում գրավիչ, որակյալ, անվտանգ և մրցունակ գողտրիկ զբոսաշրջային ուղղություն ներկայացնելու ջանքերին»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել