Օպերային թատրոնն իր նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավանում, օգոստոսի 28-ին և 29-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը գերատեսչության կարևոր անելիքներից է։
Նրա տեղեկատվությամբ՝ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։
Անդրեասյանը հույս է հայտնել, որ բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այդ հնարավորությունից և ներկա կլինեն ներկայացումներին։