«Մեր երկրին Արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ»․ Գագիկ Սուրենյան

«Արդեն երևի տեղյակ եք, որ մեր երկրին Արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ։ Դրանց ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրյա ժամերից և կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ։ Այսպիսով, օգոստոսի 9-11-ը ընկած ժամանակահատվածում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կնվազի 4-6 աստիճանով, և արդեն օգոստոսի 11-ին Հանրապետության ամենաշոգ հատվածներում՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում, Երևանում գիշերային ժամերին նույնիսկ կզգանք զովություն»,-այս մասին տեսանյութով հայտնել է Գագիկ Սուրենյանը։

Նա հավելել է, որ առաջիկայում սպասվում են նաև ամպրոպային բնույթի կարճ անձրևներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել