ՄԻՊ ներկայացուցիչները օգոստոսի 1-ին արագ արձագանքման այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները օգոստոսի 1-ին արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

«Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Ստեփան Սամվելյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն:

Ուսումնասիրվել են անձի իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր ազատությունից զրկված անձի բժշկական օգնության և սպասարկման պատշաճ ընթացքն ապահովելու ուղղությամբ:

Այցի արդյունքներն ամփոփվում են, արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել