Դիանա Կարապետյանը ստեղծագործական ուղին սկսել է ասեղնագործությամբ զբաղվելուց, տարբեր կտորների և թելերի հետ աշխատելուց։
15-16 տարեկանում արդեն, երբ եկել էր մասնագիտությունն ընտրելու պահը, սկսել է ավելի լուրջ զբաղվել նկարչությամբ․ «Ստեղծագործելու համար ժամը այնքան կարևոր չէ, ինչքան մենակությունը, որ ոչ մի աղմուկ և տան անդամ ինձ չխանգարի, տրամադրվելու համար ինձ պետք է, որ տունը ազատ լինի»։

Պատմում է՝ նկարները բոլորը իր ու իր ինքնաարտահայտման մասին են, պարտադիր պայման է, որ նկարներում պատկերվածները իրեն հոգեհարազատ լինեն։
Մանրամասները՝ տեսանյութում։