Երևանի Ալ․ Բլոկի անվան հ․ 122 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Երևանի Ալ․ Բլոկի անվան հ․ 122 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մխիթարյանը Տիգրան Ավինյանի հուլիսի 24-ի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ազատման պատճառը Կարինե Մխիթարյանի հուլիսի 23-ի ներկայացրած դիմումն է։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասի 4-րդ կետով, 112-րդ հոդվածով, 130-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով նրա հետ 2022 թվականի ապրիլի 19-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1-րդ կետի «գ» ենթակետը, ինչպես նաև Կարինե Մխիթարյանի կողմից 2025 թվականի հուլիսի 23-ին ներկայացված դիմումը՝

1. Կարինե Սամվելի Մխիթարյանին 2025 թվականի հուլիսի 28-ից ազատել «Երևանի Ալ. Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2022 թվականի ապրիլի 19-ին կնքված աշխատանքային պայմանագիրը և աշխատանքային վերջին օր համարել 2025 թվականի հուլիսի 25-ը»,-ասված է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել