«Վեոլիա ջուրը» ոստիկանություն հաղորդում է ներկայացրել

«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ ապօրինի գործողությունների հետևանքով պատճառվել է թե գույքային, թե ֆինանսական մեծ վնասներ, արդեն իսկ դիմել է ոստիկանություն՝ ապօրինի գործունություն կատարած մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար:

Ավելի վաղ ընկերությունից հայտնել են, որ քաղաքացիները ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով:

«Այս պահին ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում:

«Վեոլիա»-ի թիմն առավոտից վթարի վայրում է և փորձում է ստեղծված իրավիճակին լուծում գտնել»,-հայտնել են ընկերությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել