Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը հայտնել է, որ ձերբակալվել է հայրը։
«Նիկոլ Փաշինյանի կամակատարները այսօր ձերբակալել են հորս` Ռուբեն Հակոբյանին, իր բնակարանից տարել են Մազմանյան 5 հասցեում գտնվող՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Նշենք․ որ խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի մասին է։