Մեկ ամիս է՝ Սամվել Կարապետյանը կալանավորված է

Հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը կալանավորված է: Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Կալանավորված է հունիսի 17-ին հրապարակավ ներկայացված հաշվեհարդարի խոստման, Գլխավոր դատախազի հաղորդման և Դատավոր Արտակ Կարապետյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ: Պատճառը պարզապես մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին լինելն է, պաշտպանելն է և քաղաքական հետապնդումը:

Հիշեցման կարգով իրավունքի հետ նվազագույն աղերս չունեցող կալանքի որոշման դեմ արդյունավետ վերաքննության իրավունքից պաշտպանության կողմը զրկվել էր դատավոր Արմեն Դանիելյանի միջոցով: Այս ամենը կատարվում էր նաև հենց այսօրվա ՀԷՑ-ի դեմ գործողությունների ապահովման նպատակով:

Գործընկերներներիս հետ միասին ներկայացրել ենք նաև վճռաբեկ բողոքներ: Միաժամանակ առաջնային ցանկանում եմ ընդգծել, որ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացվել դատավորներ Կարապետյանի և Դանիելյանի դեմ: Նշյալ Դատավորները իրենց կայացրած դատական ակտերով ակնհայտորեն հանգեցրել են մարդու իրավունքների հիմնարար խախտումների և դատական իշխանության հեղինակազրկման»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել