«Անգամ անհնարին թվացող և փրկության շանս չտեսնող հարաբերություններում հնարավոր է հենց հաշտարարության միջոցով հասնել արդյունքի»․ հաշտարար Դավիթ Թովմասյան 

Հայաստանում հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար։ Թեմայի շրջանակներում Iravaban.net-ը խոսել է Contra Legem փաստաբանական ընկերության փաստաբան, արտոնագրված հաշտարար Դավիթ Թովմասյանի հետ։

Նա ողջունում է այս քայլը, ընդգծում՝ ամուսնաընտանեկան վեճերի լուծման համար իրավական գործիքակազմը հաճախ լայն հնարավորություններ չի տալիս, իսկ հաշտարարությունն ավելի ճկուն է, հետևաբար այս տեսանկյունից ողջունելի է հենց ամուսնաընտանեկան վեճերի կարգավորման տրամաբանությամբ։

Դավիթ Թովմասյանի խոսքով՝ թեև ինստիտուտը նոր է, ու այդքան էլ ընդունված չէ, սակայն տենդենց նկատվում է, քանի որ միջինում տարեկան մոտ 3000 ամուսնաընտանեկան վեճ է դատական համակարգում գրանցվում, որոնք կարող են նախքան դատարան հասնելը կողմերի քննարկման տիրույթում լուծվել։

«Մենք Contra Legem ընկերությունում ունենք նաև հաշտարարական ծառայություններ, դրանով կոնկրետ ես եմ զբաղվում՝ որպես արտոնագրված հաշտարար։

Եղել են դեպքեր, երբ կողմերը հենց հաշտարարության արդյունքում են իրար հասկացել։ Նրանք ուզում էին ընդամենը ամուսնալուծվել, սակայն հաշտարարությունն այն գործիքակազմը, որ տալիս է, ավելի լայն է ու ճկուն, և ոչ թե բացահայտում ես՝ կողմն ինչ դիրքորոշում ունի, այլ պետք է հասկանա՝ դիրքորոշման հիմքում ինչ պատճառներ են թաքնված»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել