Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 24-ին որոշում է ստորագրել Երևանի հ․ 144 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Պողոսյանին պաշտոնից ազատելու մասին։ Ազատման պատճառը տնօրենի պաշտոնավարման ժամկետի լրանալն է։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 130-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունիսի 9-ի հ.Ն/31056-25 ծանուցումը, ինչպես նաև Արմինե Պողոսյանի հետ 2020 թվականի հունիսի 25-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1-ին կետի «ա» ենթակետը և 5-րդ գլխի 5.1-ին կետը՝
1.Արմինե Վարդանի Պողոսյանին՝ 2025 թվականի հունիսի 26-ից ազատել «Երևանի հ.144 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2020 թվականի հունիսի 25-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2. «Երևանի հ.144 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Արմինե Ծատուրյանին»,-ասված է որոշման մեջ։