Արգելվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի գովազդը (ռադիոյով, հեռուստատեսությամբ, թերթերով,հանդեսներով, ցուցանակներով, ազդագրերով, լուսային և գովազդային այլ ձևերով):
Արգելվում է դեղի այն գովազդը, որի պարունակած տեղեկատվությունն սպառողին համոզում է, որ`
– դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի խորհրդատվություն,
– դեղը զուրկ է կողմնակի ազդեցությունից,
– այլ դեղերից առավել արդյունավետ է,
– դրա օգտագործումն զգալիորեն կբարելավի առողջական վիճակը, իսկ չընդունելու դեպքում կվատացնի այն,
– կարող է օգտագործվել սննդի մեջ, գեղարարական և այլ նպատակներով:
Հայաստանի Հանրապետությունում արգելվում է չգրանցված դեղերի գովազդը: