Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 65 բազմաբնակարան շենքի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ․Մինասյան փողոցի բազմաբնակարան շենքերի և Լեռնագործների 4-րդ նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։
Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն․ ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։