ՀՀ ԱԺ հուլիսի 7-ի արտահերթ նիստին քննարկվում է ընդդիմադիր պատգամավորների՝ Արծվիկ Մինասյանի, Սեյրան Օհանյանի և Արթուր Սարգսյանի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
«Տիկի՛ն Գլխավոր դատախազ, ախր ափսոսում եմ, շատ երիտասարդ եք։ Ախր դեռ տասնամյակներով Հայաստանում ապրելու եք, գեներալի ուսադիրը ունեք, խի՞ եք դնում Ձեզ էս վիճակում։ Պարո՛ն Ռուբինյան, Աննա Վարդապետյանը նոր Ձեզ ոչ ճիշտ, եթե չասեմ՝ սուտ տեղեկություն տվեց։
Մի ձայնագրություն կա՝ 2024 թվի օգոստոսի 12-ին, մի հատ ոտի վրա խոսում են Խաչվերաց տոնին ինչ-որ զանգվածային բան անենք, ուրիշ որևէ ձայնագրությունում չկա Խաչվերաց տոնին որևէ բան անել»,-այս մասին ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։