ՀՀ ԱԺ հուլիսի 7-ի արտահերթ նիստին քննարկվում է ընդդիմադիր պատգամավորների՝ Արծվիկ Մինասյանի, Սեյրան Օհանյանի և Արթուր Սարգսյանի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
«Երևանում այսօր հազարավոր հողամասեր կան, որոնց վրա ապօրինի կառույցներ կան։ Այստեղ իմ, Ձեր, քաղաքապետի մեղավորության բաժինը ինչքանո՞վ ա, որ չենք զեկուցում համապատասխան մարմիններին, որ էդ ապօրինի շինությունների հետ կապված ինչ-որ դիրքորոշում ընդունեն։ Դա համապետական աղետ ա, որը պետք է լուծվի»,-այս մասին իր ելույթի ընթացքում ասաց Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանը հարց բարձրացրեց՝ Արծվիկ Մինասյանը տեղյա՞կ է եղել նշված հատվածում ապօրինի շինության առկայության մասին․ «Եթե ինձ ասեն՝ պարոն Աղազարյան կարա՞ս երդվես, որ Արծվիկ Մինասյանը չի իմացել, ես չեմ երդվի, որովհետև, ենթադրաբար, կարող ա և իմացել ա»։