«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը մեկնարկում է նոր երիտասարդական ծրագիր

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, գերմանական Renovabis բարեգործական հիմանդարմի հետ համագործակցությամբ մեկնարկում է նոր երիտասարդական ծրագիր` «Ստեղծագործի՛ր հանուն փոփոխության», որտեղ համադրվում են՝

  • քաղաքացիական կրթություն,
  • մշակութային ժառանգության պահպանում,
  • ստեղծարար հմտությունների զարգացում,
  • համայնքային ներգրավվածություն:

«Մասնակցության կարող են դիմել 15-29 տարեկան երիտասարդները Հայաստանի բոլոր մարզերից։

Խրախուսվում է Արցախից բռնի տեղահանված երիտասարդների դիմումը։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 13-ն է։

Ծրագրի մասին ավելին կարդալու և դիմելու համար՝

Facebook՝ https://www.facebook.com/share/p/1AphuSuLJd/

Instagram՝ https://www.instagram.com/p/DLX3KWCM5_b/?utm_source=ig_web_copy_link

Վաղը՝ հուլիսի 3-ին, ժամը 19:00, տեղի կունենա առաջին առցանց տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում կարող եք՝

  • ավելի լավ ծանոթանալ ծրագրին,
  • հասկանալ ծրագրի կառուցվածքն ու հնարավորությունները,
  • ուղղել Ձեզ հետաքրքրող հարցերը:

Մասնակցությունը անվճար է, սակայն նախապես գրանցվելը պարտադիր է՝ https://forms.gle/MJKjana9BdwDF6b29

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել՝
[email protected]
091541844»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել