Տեղափոխվեց Վիեննա-Երևան չվերթով

Փետրվարի 19-ին, ժամը 04.35-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խումբը Ավստրիայի Վիեննա քաղաքից Վիեննա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1973 թ. ծնված Աշոտ Մ.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 7-րդ կետի և 258 (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:

Ոստիկանության փոխանցմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Աշոտ Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել