«Հոմպլեքս» մոլի, ինչպես նաև այսօրվա հոսանքազրկումները ՀԷՑ-ի իրավասության դաշտից դուրս են

Հունիսի 25-ին «Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում գրանցված էլեկտրամատակարարման ընդհատումը ՀԷՑ-ի էլեկտրատնտեսության սպասարկման տիրույթից դուրս էր:

««Հոմպլեքս»-ն սնուցումն ապահովվում է երկու ուղղություններից, որոնցից ոչ մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չի պատկանում. մեկը պատկանում է «Կարիտաս» ընկերությանը, մյուսը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին: Չնայած նրան, որ Ընկերությունը վթարի վերացման որևէ պարտավորություն չուներ, հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ վթարի ընթացքում Ընկերությունը գործի է դրել նորոգող 4 բրիգադների, որոնք վերացրել են վթարը:

Այսօր՝ ժամը 13:54-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ևս հոսանքազրկում է տեղի ունեցել, որի հետևանքով հոսանքազրկվել է Երևանի մոտ 40 տոկոսը, ինչպես նաև Աշտարակ քաղաքի մի հատված: Հոսանքազրկկման պատճառ է հանդիսացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան – 2» 220 կՎ ենթակայանում գրանված վթարը:

Այս դեպքը նույնպես դուրս է ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից»,-նշվում է ՀԷՑ հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Կառավարության նիստի ընթացքում վարչապետը հայտարարել է, թե «Հոմպլեքս Մոլ»-ի բացման արարողության ժամանակ տեղի էր ունեցել հոսանքազրկում, որի մեղավորը ՀԷՑ-ն էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել