Միքայել Սրբազանը և իր փաստաբանական խումբն ուղևորվում են Քննչական կոմիտե՝ քրեադատավարական գործողություններին մասնակցելու։ Այս մասին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Աջապահյանը նշեց, որ ժողովուրդը 3 անգամ թուկլ չտվեց, որ վերջինս մեքենա նստի և գնա իրավապահների հետ, սակայն կխդրի, որ թույլ տա։ Նա շոնրհակալություն հայտնեց ներկաներին։
«Իմ նկատմամբ վարույթը հարուցվել է ամսի 17։ Ինձ շատ հանգիստ կարող էին ձերբակալել 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և մինչև 26-ը ներառյալ։ Իրենք կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար․․․հակված եմ առաջինին, որ ուզել են իրենց ուժը ցույց տալ Մայր Աթոռի պատերից ներս։ Ավելորդ է այլևս թույլ տալ, որ իրենք 2-րդ հարձակումը թույլ տան, պղծեն Մայր Աթոռի հոգևոր մթնոլորտը»,-նշեց նա՝ հավելելով, որ երբեք չի թաքնվել, «ասել է՝ լավ է արել», իսկ մեղադրանքը շինծու է։
Մայր Աթոռի բակում հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը փաստաբանների հետ գնալ քննչական կոմիտե։ Նրանք ամուր օղակ էին կազմել և շրջապատել նրա մեքենան։
Աջապահյանը կրկին վերադարձավ Մայր Աթոռի տարածք։
