Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը երեկ Սահմանադրական դատարանում վիճարկել է միևնույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն նախատեսող նորմերի սահմանադրականությունը: Խնդիրն այն է, որ սահմանված ժամկետներում հարկերը չվճարելու դեպքում հարկային մարմինը գործարարներին ենթարկում է կրկնակի՝ և՛ վարչական, և՛ հարկային պատասխանատվության: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրությամբ հստակ արգելվում է անձին նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության ենթարկելը: Այս մասին հայտնում է Մարդու Իրավունքների Պաշտպանի Աշխատակազմ-ի ֆեյսբուքյան էջը:
Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Օմբուդսմենի մտահոգությունները, հայտնել է դիրքորոշում՝ նշելով, որ ԱԺ-ն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի բացառելու համար գործարարներին կրկնակի պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: