Միջադեպ բանկում

Փետրվարի 17-ին, ժամը 21.40-ին, մի տղամարդ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.45-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի բանկերից մեկի դրամարկղի վրայից գողացել են իր բջջային հեռախոսը: 

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Իջևանի ՊՊԳՎ բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1961 թ. ծնված Սուսաննա Ս.-ն:

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են՝ գողոնն առգրավված է:  Կատարվում է հետաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել