Նշված հատվածում կարգելվի ձախ շրջադարձը․ նախկին թույլատրված «ուղիղ և աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ»

Հունիսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի փողոցների խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Արգիշտիի փողոց:

Բեյրութիի փողոցից դեպի Արգիշտիի փողոց առաջին երթևեկելի գոտուց՝ նախկին թույլատրված «ուղիղ և աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով, դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել