Արձագանքելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների մասին իմ շեշտադրումներին, որոշ հոգեւորականներ արձագանքել են, թե իբր դրանք այսօր այդքան էլ չեն կանոնակարգում Եկեղեցու հարաբերությունները, հղում անելով Հայոց Եկեղեցու Սինոդի ինչ-որ որոշումներին, 1924թ. Գերագույն հոգեւոր խորհրդի, ապա՝ Ազգային-եկեղեցական, եպիսկոպոսական ժողովների ինչ-որ որոշումների՝ «վավերացված Ամենայն Հայոց Կաթողիկոսների ստորագրությամբ եւ կնիքով, ինչպես նաեւ՝ այդ եւ հետագա դարերում գահակալած որոշ Կաթողիկոսների սահմանած կանոններով ու տնօրինություններով»: Այս մասին գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ լավ, ինքներդ հրապարակեք իմ առաջ քաշած խնդիրներին վերաբերելի կանոնները։
Այդ կանոններով հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ, որը կարող է դե յուրե ժառանգության իրավունք ստանալ Եկեղեցու ողջ գույքի եւ ունեցվածքի նկատմամբ։
Ձեր հիշատակած կանոններով հիմնավորեք, որ արքեսպիկոպոսը կարող է լինել պոռնկաբարո։
Ձեր հիշատակած կանոններով հիմնավորեք, որ եկեղեցիներում վաճառված մոմի ողջ շահույթը կարող են հոսել Կտրիճ Ներսիսյանի եղբոր որդու, քրոջ որդու գրպանները։
Կիրակնօրյա քարոզներում բացահայտեք եւ լուսաբանեք այս հարցերը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդները սպասում են ձեր պարզաբանումներին»,-նշել է նա։