Երևանում Օֆելյա Համբարձումյանի անվան փողոց կլինի

Երևանի ավագանին հունիսի 24-ին նիստ կհրհավիրի, որի օրակարգում 25 հարց է ընդգրկված։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հարցերից մեկը վերաբերում է փողոցի անվանակոչմանը։

Առաջարկվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Կաղնուտ» այգուն հարակից, Փիրումյաններ փողոցին զուգահեռ, ճանապարհահատվածն (սկսվում է Տիգրան Պետրոսյան փողոցից, հասնում՝ 6/7 հասցեի հարակից տարածք) անվանակոչել հայ երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի անվամբ՝ «Օֆելյա Համբարձումյան փողոց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել