«Դատաիրավական բարեփոխումներում ներգրավված են համարյա բոլոր այն խնդիրները, որոնք այսօր առկա են։ Բնականաբար, առաջանում են խնդիրներ, որոնք այսօր հնարավոր չէ կանխատեսել, բայց հետագայում առաջացող բոլոր խնդիրներին արագորեն արձագանքվում է, և դրանց լուծումները ներգրավվում են ռազմավարական փաստաթղթերի մեջ»,-այս մասին նշեց Բարձրագույն դատական խորհդրի անդամ Աշոտ Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ մեր ժամանակներում, երբ բավական արագ տարածում ունեն տեխնոլոգիական զարգացումները, դրանք ևս հաշվի առնվում են, և ակտիվորեն աշխատանքներ են տարվում, որպեսզի դատական համակարգի պրոցեսների թվայնացման խնդիրները լուծվեն։
Խոսելով դատական համակարգի անկախության և հասարակության՝ դատարանների հանդեպ առկա վստահության մակարդակի մասին՝ Աշոտ Հայրապետյանը նշեց, որ թափանցիկ են դարձել բոլոր գործընթացները, որոնք ընթանում են․ «Նաև տեսել եք, թե ԲԴԽ դատավորների ընտրությունը որքան թափանցիկ և բաց է։ Նիստերը ևս արդեն հեռարձակվում են օնլայն եղանակով, բոլորի համար հասկանալի է դառնում՝ ինչպես է ընթանում ամբողջ պրոցեսը»։
Մանրամասները՝ տեսանյութում։