Ջրանջատումներ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 21-ին 09:30-13:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակով 50/2-52/7 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 21-ին 11:00-15:00-ն կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-4 Թաղամասերի, Դավթաշեն 1-10 փողոցների, Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 21-ին 11:15-19:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Մ.Մաշտոց, Գետափնյա, Գալստյան փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 21-ին 11:35-17:00-ն կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցի, Պահլավունյաց 1 և 3 փակուղիների, Պահլավունյաց 3 նրբանցք 4/1 Հողի, Պահլավունյաց 4 փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել