Տիգրան Ավինյանի հունիսի 17-ի որոշմամբ մի շարք քաղաքացիներ պարգևատրվել են: Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով, 40-րդ և 45-րդ կետերով՝ 1.2024-2025թթ. «Ակտիվ քաղաքացի» հավելվածով քաղաքային խնդիրները բարձրաձայնելու և ակտիվություն ցուցաբերելու համար` Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրել քաղաքացիներ.
1) Էդգար Աբրահամյանին,
2) Արման Չոբանյանին,
3) Արթուր Խաչատուրյանին,
4) Ալիկ Ասլանյանին,
5) Էդուարդ Հայրումյանին,
6) Դիանա Հովհաննիսյանին,
7) Արազ Չիլոյան:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա»: