Լեռնիկ Ստեփանյանը նշանակվել է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ։
Լեռնիկ Հայկի Ստեփանյանի կենսագրությունը
Ծնվել է 1989թ. օգոստոսի 8-ին, Մասիսի շրջանի, Ջրահովիտ գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2024-2025թթ.` ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ,
2023-2024թթ.` ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ,
2021-2023թթ.` ՀՀ կակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2015-2021թթ.` ՀՀ ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
2014-2015թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ,
2010-2014թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ։
Կրթություն
2010թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: