«Իրակա՞ն է տեղեկությունը, որ Եղիշե Կիրակոսյանին 2021 թվականի հունվարի 11-ից հետո Ձեր կողմից փոխանցվել է փաստաթուղթ, որ անհետ կորածների հարցով միջազգային ատյաններում անելիք չկա»․ Թագուհի Թովմասյանը՝ Արտակ Զեյնալյանին

«Իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկությունը, որ Եղիշե Կիրակոսյանին 2021 թվականի հունվարի 11-ից հետո Ձեր կողմից փոխանցվել է ինչ-որ փաստաթուղթ, որ անհետ կորածների հարցով միջազգային ատյաններում անելիք չկա, քանի որ ԴՆԹ հետազոտություններով ամեն ինչ ապացուցված է, և որևէ բաց թողնված հարց չկա, և դրա հիմքով միջազգային հարթակներում արդեն դադարել են զբաղվել անհետ կորածների և բռնի անհետացած մեր զինծառայողների հարցերով»,-ՍԴ դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանին նման հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ  Բաղրամյան պողոտան փակած անհետ կորած ծնողների հարազատների խնդրանքով է տալիս այս հարցը։

Արտակ Զեյնալյանը նշեց՝ եթե մտածել են, որ զինծառայողը կարող է լինել Ադրբեջանի իրավազորության ներքո, ներկայացրել են գանգատ, պահանջել են կիրառել հրատապ միջոց․ «Եվրոպական դատարանը կիրառել է հրատապ միջոց, գործին տրվել է համար, դրանից հետո գտնվել է մասունք, տեղի է ունեցել համընկնում, մենք չենք կարող դատարանին խաբել, ասել՝ չկա այդ համընկնումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել