Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը

Ապարանում պտտահողմի հետևանքով շենքեր են վնասվել. Արագածոտնի մարզպետը համայնքապետի հետ տեղում է, այս պահին ուսումնասիրվում է վնասի չափը:

Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։

Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։

Տեղում այս պահին աշխատում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, մարզպետի գլխավորությամբ աշխատում են նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել