«Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջարկել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել։ Խմբակցությունն ընդունել է վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկը՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։