ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պահանջում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հետևելով Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին և հայտնեն իրենց լիակատար աջակցությունը:
Նրանք նույնքան արդար և առանց ընտրակեղծիքների են ընտրվել նախագահ, որքան Վեհափառը կուսակրոն է:
Նրանք նույնքան լեգիտիմ նախագահներ են եղել, որքան Վեհափառը կաթողիկոս է:
Նրանց այցելությունն ու աջակցությունը կլինի տրամաբանական և, իհարկե, չափազանց բարոյական:
Ինչպես կասեր «օտարերկրյա ուժային կենտրոնների» հետ պարբերաբար շփվող և նրանց ուղերձները մեր հանրությանը փոխանցող Բագրատ սրբազանը` հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված»: