Սիրելի՛ երեխաներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Հունիսմեկյան իր ուղերձում նշել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Դուք մեր հասարակության ու ընտանիքի սյուներն եք։
Հայ մարդու ընտանիքում երեխաների նկատմամբ սիրո արտահայտման ձևերը առանձնահատուկ են, հոգատարություն և ուշադրություն՝ անկախ կյանքի դժվարություններից ու փորձություններից։
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, որպես տեխնոլոգիական կրթահամալիր, հպարտ է, որ կրթության միջոցով կարողանում է ներդրում ունենալ երեխաների զարգացման մեջ՝ սկսած նախակրթարանից և շարունակելով դպրոցում ու քոլեջում։
Մենք հավատում ենք, որ այս վաղ տարիքում ներդրվող գիտահեն կրթական հիմքերը մեծ նշանակություն կունենան ապագա առաջնորդների ձևավորման գործում՝ ինչպես գիտության ու տեխնոլոգիաների, այնպես էլ հասարակական կյանքի ոլորտներում։ Մեր նախակրթարանից և դպրոցից ճանապարհ սկսող երեխաները վաղը դառնալու են տեխնոլոգիական առաջընթացի կրողներ և ազգային զարգացման առանցքային դերակատարներ։
Բայց լիարժեք արդյունքի հասնելու համար մենք պարտավոր ենք ապահովել բոլոր երեխաների՝ կրթության, հոգատարության ու հավասար հնարավորությունների իրավունքը։ Որպես ռեկտոր՝ վստահեցնում եմ, որ մեր տեխնոլոգիական կրթահամալիրը շարունակելու է իր ներդրումը՝ մանուկների կրթության, զարգացման և արժանապատիվ ապագայի կերտման գործում։
Թող հունիսի 1-ը բոլոր երեխաների համար լինի ուրախության, սիրո և երազանքների օրը։ Շնորհավորում եմ մեր փոքրիկներին, նրանց ծնողներին և բոլոր նրանց, ովքեր մշտապես շրջապատում են երեխաներին ջերմությամբ ու հոգատարությամբ։ Մաղթում եմ խաղաղ, անհոգ մանկություն և պայծառ ապագա»,-նշել է նա։