Երևանում կացնով հարձակվել են շտապօգնության բժշկի վրա. դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 26-ին։ Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան լուրը հայտնեցին ՆԳՆ-ից։
Կանչով Արարատյան փողոց մեկնած շտապօգնության բրիգադի բժիշկը փորձել է օգնություն ցուցաբերել քաղաքացուն, սակայն վերջինս գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հարձակվել է նրա վրա: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել քաղաքացուն և տեղափոխել բաժին:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։