Տրանսպորտային միջոցի վարորդը 57 տարեկան է․ Գեղամ Ասատրյանը հերքել է տարածվող տեղեկությունը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի պատասխան լրատվականներում տեղ գտած այն պնդման, որ մայիսի 16-ին Սեբաստիայի փողոցում վթարված թիվ 23 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի վարորդը 70-ն անց է՝ հայտնում եմ, որ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդը 57 տարեկան է, և հորդորում եմ լրատվականների գործընկերներիս չճշտված տեղեկատվություն չտարածել՝ տեղի ունեցած միջադեպը կապելով վարորդի տարիքի հետ։

Այս մասին հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Հիշեցնենք՝ Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտ, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել էր ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին։ 8 անձ հոսպիտալացվել էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել