Ոստիկանի հետ հանդիպել են Երևանի հյուրանոցներից մեկում. հարուցվել է քրեական գործ

Գողության և ծեծի փաստերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ՝ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացուհի Ս. Մ.-ն և ոստիկան Ա. Վ.-ն երկու տարբեր օրերի միմյանց հետ հանդիպումներ են ունեցել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում: Առաջին հանդիպման ժամանակ Ս. Մ.-ն Ա. Վ.-ի գրպանից գաղտնի հափշտակել է գումար: 

Վերջիններս երկրորդ հանդիպման ժամանակ հափշտակության պատճառով ծագած վեճի ընթացքում քաշքշել են իրար և հարվածել` պատճառելով ֆիզիկական ցավ: 
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել