Հողաշերտի փլվածք` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ ճանապարհը միակողմանի երթևեկելի է դարձել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 24-ին` ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 մ երկարությամբ և մոտ 3 մ լայնությամբ հողաշերտի փլվածք՝ վնասելով ավտոճանապարհի մեկ գոտի, ներկա պահին առկա են ճաքեր և կրկնակի փլուզման վտանգ․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները` սահմանափակել երթևեկությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել