Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի գլխին սև ամպեր են կուտակվում: 2013 թվականի ապրիլի 23-ին դպրոցում տեղի ունեցած ծեծի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ:
Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթրերթը:
Նախկինում թերթը գրել է, որ Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել դպրոցի աշակերտ Լիդայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին: Պատճառը եղել է աշակերտուհու ոչ պատշաճ հագնված լինելը:
«Տնօրենը հերքել է, որ նման բան է եղել: Մինչդեռ Նատալյան պատմել էր, որ դիմել է դատաբժշկի և ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը օրենքի շրջանակում խնդիրը լուծելու համար: Տնօրենը հայց էր ներկայացրեց դատարան՝ Ն. Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար: Նատալյան էլ իր հերթին էր նույն հայցով դատարան դիմել՝ պահանջելով նաև 1 մլն դրամի փոխհատուցում: Նա դիմել էր առաջին ատյանի դատարան, այնուհետև նաև ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ բողոքը բավարարվել էր: Վերջերս ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշով»,-գրում է «Ժողովուրդ»-ը:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: