ՀՀ-ում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գեղարքունիքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 12-ին` ժամը 22.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Գավառի բաժին է տեղափոխվել 2023 թվականից ՌԴ իրավապահների կողմից սպանության փորձի ու ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա տղամարդը, խափանման միջոցը՝ կալանք:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նրան հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել նախաձեռնողը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել