47-ամյա տղամարդը համագյուղացիներին սպանելու նպատակով հրկիզել է նրանց վագոն-տնակը

Մայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքում ինչ-որ բան է այրվում, և խնդրել է շտապ ոստիկաններ մոտենան:

Այնթապ մեկնած Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ համագյուղացիներին սպանելու նպատակով նրանց վագոն-տնակը բենզինով փորձել է հրկիզել 47-ամյա տղամարդը:
47-ամյա այնթապցին հայտնաբերվել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 47-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել