«Ահազանգը երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի»․ ՆԳՆ-ից նոր մանրմասներ են հայտնել 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքների վերաբերյալ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհայտ կորած համարվող 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։ Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և ոստիկանությունից:

Անդրադառնալով այն լուրերին, որ զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել, ՆԳՆ մամուլի քարտուղարը պատասխանեց․ «Ճշտվել է ահազանգողի ինքնությունը, երեխայի կորելու դեպքի հետ որևէ կապ չունի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել